«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Սպորտն ու քաղաքականությունը թունավոր խառնուրդ են դարձել

Սպորտն ու քաղաքականությունը թունավոր խառնուրդ են դարձել
14.06.2015 | 15:59

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է The Independent բրիտանական պարբերականի խմբագրի տեղակալ Էլիս Ջոնսի հոդվածը. «Ինչքա՞ն պիտի ամեն ինչ վատանա, որ մշուշոտ, սակայն ազդեցիկ միջազգային մարզական հանրությունը ասի՝ հերիք է։ Որ իրեն պարտված զգա և հրաժարվի վազել, ցատկել կամ լողալ։
Հնարավոր է, գլուխը ավազի միջից հանելու պահը գալիս է, երբ համաեվրոպական մարզական միջոցառումն ընդունող երկիրը արգելում է մի քանի եվրոպացի լրագրողների, այդ թվում՝ մեծամասշտաբ բրիտանական թերթին ու ֆրանսիական ռադիոկայանին, լուսաբանել, քանի որ նախկինում քննադատել են իրեն։ Հնարավոր է, մեր ականջները բացելու և «լյա լյա լյա, սա ընդամենը սպորտ է» երգելու վերջը տալու պահը գալիս է, երբ այդ երկրի կառավարությունն արգելում է Amnesty International-ին մեկնել իր պետության տարածք խաղերի նախօրեին։
Կամ գուցե ոչ։ Առաջին Եվրոպական մարզական խաղերը Բաքվում հենց նոր են սկսվել՝ սովորականի պես հրավառությամբ, անբացատրելի մնջախաղով և մարզիկների երկար շքերթով։ Գալիք 2 շաբաթներին կլինեն ուժի և հնարամտության զարմանալի դրսևորումներ։ Մարզիկները մեդալներ կշահեն, ռեկորդներ կսահմանեն։ Այս ամենը (մնջախաղից բացի) լավ կողմ է, իսկ վատ կողմը՝ արգելքները, վտարումները, կալանքները, չեն կարող անտեսվել։
Որպես օլիմպիադային ուղեկցող արդյունք՝ Եվրոպական խաղերը պետք է հավատարիմ մնան օրիգինալ խաղերի ոգուն, որտեղ մամուլի ազատությունը գլխավոր սկզբունքն է։ Դրա փոխարեն լրագրողներին մերժում են վիզա տրամադրել, ենթարկում են գրաքննադատության նախքան նրանք կկենտրոնանան մրցույթների վրա։ Ադրբեջանում ճնշումները շարունակվում են երկար ժամանակ։ Ինչպես Մոսկվայի իշխանությունները 1980 թ. օլիմպիադայից առաջ փողոցները մաքրեցին մարմնավաճառներից և հարբեցողներից, այնպես էլ հիմա իշխանությունները Բաքվում զբաղված են այլախոհներին հնազանդեցնելով։
Իսկ հետո կոստյումով կանայք ու տղամարդիկ, մարզահագուստով կանայք և տղամարդիկ շարունակում են պնդել, թե սպորտն ու քաղաքականությունը չեն միախառնվում։ Կարելի՞ է բաժանել։ Ինչի՞ համար է Ադրբեջանն ընդունել այս միջոցառումը. սպորտի՞ համար, թե՞ քաղաքական պատճառներով։ Դիվանագիտական գովազդի՞, հեղինակությա՞ն, զբոսաշրջային գումարների՞, որոնք բերում են միջազգային մրցույթները։ Հիմա Ադրբեջանը պլանավորում է անցկացնել «Ֆորմուլա» մրցաշարը և «Եվրո-2020»-ը։ Կարծիք կա, որ Բաքուն կդիմի 2024 թ. Օլիմպիական խաղերն ընդունելու համա։ Եթե այնտեղ այսօր են վիշապակերպ իշխանություններ, պատկերացրեք, թե ինչ են անելու նրանք, երբ ողջ աշխարհը հանկարծ հավաքվի նրանց մոտ։
Սա բեկումնային պահ է. վազքուղու վրա, դաշտում կամ մարզական հրապարակում գեղեցիկ մրցույթները այլևս չեն կարող կոծկել աշխարհում խոշորագույն մարզական իրադարձությունների կեղտոտ խաբեբայությունները։ Սոչիում ցուցարարներին ծեծելը, ՖԻՖԱ-ի պաշտոնյաների միլիոններ յուրացնելը, Կատարում 1200 ստրուկ միգրանտների մահը... Այս սկանդալներից յուրաքանչյուրը բեկումնային է թվում, կարծես վերջին կաթիլը լինի, բայց հետո հնչում է սուլիչը, փայլում են մեդալները, և սկանդալն անհետանում է, ինչպես կախարդական շիթ։ Այսպես չի կարող շարունակվել»։

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ